Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Հերթական չկայացած «թեժը»

Հերթական չկայացած «թեժը»
30.11.2014 | 19:34

Ժամանակը մի յուրահատկություն ունի՝ սպասել չի սիրում:
Ամբողջ ամառ ապրեցինք «թեժ աշնան» սպասումով ու երբ հազիվ մի ստվերոտ անկյուն էինք գտնում, որպեսզի մի քիչ զովանանք, որս՝ ծովափ, որս՝ գյուղ էինք շտապում՝ երևանյան աղմուկից մի փոքր հանգստանալու համար, Եռյակի գործիչները հարցազրույցներ էին տալիս, սեպտեմբերի 30-ի մեկնարկով հեղափոխություն ու բարիկադներ խոստանում:
Նրանց որ լսեինք՝ աշունն ավարտելու էինք առանց Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության, Հայաստանն էլ վերածվելու էր դրախտային մի երկրի՝ հար և նման իրենց առաջնորդի կենցաղի, նիստ ու կացի:
Հոկտեմբերի 10-ի ու 24-ի հարնահավաքներից առաջ ու հետո, դրանց արանքում, հեղափոխական պաթոսն ավելի ուժգնացավ, «համաժողողովրդական շարժման» շարքերն անընդհատ ավելանում էին և են՝ հայտնի ու անհայտ կազմակերպություններով, նոր ու ծեծված անուններով:
Բայց այսօր, թարսի պես, աշնան վերջին օրն է ու, խոստացված հեղափոխությունից բացի, այս երկրում ամեն բան իր տեղում է. իշխանությունը շարունակում է իր անորակ ու սանձարձակ կառավարումը, ժողովուրդը շարունակ աղքատանում է՝ աստիճանաբար հույսը կտրելով նաև ռուսաստաններից եկող տրասնֆերտներից, ընդդիմությունն էլ վերադարձել է իր ելման կետին՝ համեստացած, հեղափոխական փուքսը թողած:
Մի քանի բան չկայացած «թեժ աշունը», այնուամենայնիվ, տվեց: Իշխանություններն սկսեցին մի քիչ մտածել, նիրհը մի փոքր հաղթահարեցին: Ինքնապաշտպանության բնազդով թելադրված, բայց, այնուամենայնիվ, նրանք հասկացան, որ հանրահավաքային հարթակի գործիչները չեն խնդիրը, այլ այն ժողովուրդը, որը հրապարակում է ու արդարացիորեն բողոքում է: Բայց իշխանությունը նաև պիտի գիտակցի, որ իմիտացիայով դժգոհություն հաղթահարել չի կարող: Իրական քայլեր են պետք, ընդ որում՝ հնարավորինս արագ ու որակական:
Աշնան ավարտի հետ կորցրիք ևս մեկ գործչի շուրջ տարիներով ձևավորված անպարտելիության միֆը: 2007-2008-ին տարածված էր կարծիք, որ այդ օրերի ընդդիմադիր առաջնորդներն են անզոր, ու շարժումն անխուսափլիորեն կհաղթի, եթե այն ղեկավարի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Խարիզմատիկ գործիչը եկավ, ղեկավարեց, խոստացավ, որ զոհեր չեն լինի՝ բացի իրենից: Փառք Աստծո, ինքը ողջ է ու առողջ, բայց զոհեր ունեցանք, հեղափոխությունն էլ վիժեցվեց: Հիմա էլ լեգենդ էր հյուսվում Գագիկ Ծառուկյանի անվան, նրա հնարավորությունների շուրջ: Աշնան վերջին օրն արդեն համոզված ենք, որ այդ հնարավորությունները նույնպես ոչինչ չարժեն, եթե չկան նոր մոտեցումներ, ստեղծագործ հայացք:
Աշնան վերջին օրն է, վաղվանից ձմեռը կհաստատի իր իշխանությունը, բոլորիս սպասումները հառելով զարթոնքի գարնանը, որը, Աստված տա, ոչ թե թեժ, այլ գեղեցիկ լինի:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ